Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հանելուկային իշխանափոխության բուն իմաստը

Հանելուկային իշխանափոխության բուն իմաստը
08.07.2023 | 16:53

96-ի չկայացած իշխանափոխությունը և դրանից հետո եղած իշխանափոխությունները մեր էության ներքին պատկերը վերհանող հանգամանքներ են և պետք է ենթարկվեն հնարավորինս խոր անալիզի։

Ընդհանուր առմամբ, իշխանափոխությունը մի պրոցես է, որը կարող է հասկացվել հնի ու նորի շահերի ու կորուստների անալիզով ու դրանց հնարավոր բալանսով։

Եթե իշխանափոխության պրոցեսում հների պոտենցիալ կորուստները բացարձակ արժեքով շատ մեծ են և նաև զգալիորեն գերակշռում են նրանց պոտենցիալ շահերի նկատմամբ, ապա իշխանափոխությունը անհնարին է դառնում, քանի որ կուտակված սխալների, հնարավոր կատարված հանցագործությունների ու կուտակված հասարակական թշնամանքի համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա։

Հենց այդ կուտակված բացասական հասարակական լիցքն է, որ ստիպում է հներին, միացյալ ուժերով և հանցագործ ճանապարհով ու ամեն գնով, պահել իշխանությունը։

Մի հանգամանք, որը կողմնակիորեն խոսում է հների կողմից արդեն կատարված, մեղմ ասած, ծայրահեղ սխալների մասին և որն էլ ստիպում է ուժով պահել իշխանությունը։

Այստեղ լրիվ հնարավոր է, որ 96-ին կամազուրկ պոլիգլոտի դերը այնքան էլ մեծ եղած չլինի, կարևորը իրական որոշում կայացնողներն էին։

Նմանատիպ շահերի ու կորուստների անալիզով և բալանսով կարող է բացատրվել նաև 2008-ի մանրամասն հաշվարկված իշխանափոխությունը՝ «ձեռը ձեռ կու լվա» սկզբունքով։

Բայց, այ 2018-ի իշխանափոխությունը շահերի ու կորուստների և դրանց բալանսի մեթոդով հասկանալը դժվար է, քանի որ և՛ նորերի շահերը, և՛ հների կորուստները ակնհայտ են, բայց հների շահերը այդքան էլ ակնհայտ չեն, իսկ իրական ուժ ունեցողը այդքան հեշտ իշխանություն չի զիջում։

Հնարավոր է, որ ընդդիմություն կոչեցյալի ներկա վարքը օգնի հասկանալ այդ հանելուկային իշխանափոխության բուն իմաստը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3973

Մեկնաբանություններ